Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի մոտ. պահանջում են Սամվել Բաբայանին ազատ արձակել (Video)


11:10 , 18 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

11:32

Վճռաբեկ դատարանի մոտ Սամվել Բաբայանի ազատությունը պահանջող ցուցարարներին մոտեցավ Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի պետ Արմեն Հարությունյանը:

Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց իրենց պահանջը՝ նշելով, որ Սամվել Բաբայանի վերաբերյալ առաջին ատյանի վճիռը բեկանելու և նրան արդարացնելու պահանջ է ներկայացվել Վճռաբեկ դատարանին, սակայն վճռաբեկ բողոքը դեռ վարույթ չի ընդունվել:

«Ինչո՞ւ վարույթ չի ընդունվել, ինչո՞ւ է ձգձգվում»,- հարցեց Թևանյանը:

Արմեն Հարությունյանն ասաց, որ դիմումը մուտքագրվել է մայիսի 2-ին և օրենքով սահմանված կարգով 3 ամսվա ընթացքում կարող է վարույթ ընդունվել: Թևանյանն ասաց, որ իրենց պահանջներից մեկն էլ այն է, որ բողոքն արագ վարույթ ընդունվի:

Կողմերը պայմանավորվեցին, որ Վճռաբեկ դատարանը երկուշաբթի տեղեկություն կհրապարակի բողոքի վարույթ ընդունելու վերաբերյալ, ինչից հետո նախաձեռնող խումբը կորոշի իր անելիքները:


Այնուհետև ցուցարարներին մոտեցավ  Վճռաբեկ դատարանի քրեական  պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, ում ևս ներկայացվեցին պահանջները, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում գործն ընդունվի վարույթ:

«Օրենքը վերապահել է ժամկետ, քրեական պալատը որևէ անգամ չի պահել, որ գործը վարույթ ընդունվի ժամկետի ավարտին, հնարավորինս արագ են այդ գործերը վարույթ ընդունվում: Ռեալ ժամանակ է պետք ցանկացած գործի համար, ոչ ոք հստակ ժամկետ չի կարող նշել, դա կլինի ոչ ողջամիտ մոտեցում»,- ասաց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ