Վարդանիկի եղբորորդին ուզում է անմեղ ձևանալ


12:54 , 10 մայիս, 2013

Լենինականի կրակոցների էպոպեան շարունակվում է ու գնալով ավելի է աբսուրդի նմանվում: Վարդանիկի եղբորորդի Վահե Ղուկասյանը, ում ձերբակալել էին հրազենային վնասվածքով, և ով խոստովանել էր, որ հենց ինքն էր սպանել Շեկոյին, հիմա էլ հայտարարում է, որ ինքը պաշտպանվել է:
Ղուկասյանի փաստաբանը գանգատվել է, որ իր միջնորդությունը՝ Վահե Մելքոնյանի կարգավիճակը մեղադրյալից՝ տուժողի վերաձևակերպելու մերժվել է, մինչդեռ իր պաշտպանյալը պնդում է, որ ինքը ընդամենը հասցրել է պաշտպանվել․․․
Ես չեմ հասկանում, ինչի՞ են իրավապահներն էս ամենից ֆարս սարքում: Ձերբակալությունների շղթա պետք է լինի, ընդ որում թե´ մի կողմից, թե´ մյուս կողմից, որովհետև մանկահասակ երեխան էլ կասի, որ Վարդանիկենք ստրելկա են արել «Գողականներին», ու գոնե ինձ համար էս գործում տուժողներ չկան, բոլորը մեղավորներ են ու ազատազրկման արժանի: