Ամուսինները տեսախցիկի առաջ վերացող տեսակների կենդանիներ էին ուտում․ այս ամենը՝ YouTube-ում հայտնի դառնալու համար


05:00 , 18 մայիս, 2018

Կամբոջայի բնակիչներ Ան Լին Տուչն ու նրա ամուսինը՝ Ֆուն Ռատին, որոշեցին YouTube-ի միջոցով գումար աշխատել։ Նրանք սկսեցին տեսախցիկի առաջ ուտել կենդանիների վերացող տեսակներ։ Նրանց համար մողեսների, թռչունների, շնաձկների, կատուների սնունդ դառնալու փաստը ուշադրության արժանացավ Կամբոջայի բնապահպանության նախարարության կողմից։

Զույգին ձերբակալեցին։ Հիմա քննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք նրանք իրոք գնել են այդ կենդանիներին մոտակա շուկայից, թե՞ իրենք են սպանել։ Կարծես թե զույգն իրոք շատ է զղջալու այդ անմարդկային քայլի միջոցով գումար աշխատելու փորձերի համար։