Հրաբխի ակտիվությունն արդեն բոլորին խուճապահար է արել․ այն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում


04:00 , 18 մայիս, 2018

Կիլաուեա հրաբխի ակտիվությունn արդեն խուճապի է հասցրել բոլորին։ Արդեն 10 օր է` այն ակտիվ է և յուրաքանչյուր պահի կարող է դառնալ ավելի ու ավելի վտանգավոր։ Լավայի հեղեղներն արդեն ոչնչացրել են 40 բնակելի տուն։ Մասնագետները զգուշացնում են, որ տեղի բնակիչների համար վտանգավոր է ոչ միայն լավան, այլ նաև դրա գոլորշին։ Բնակիչներին արդեն էվակուացնում են, բայց կան այնպիսիք, ովքեր հրաժարվում են լքել իրենց տները։ 1247 մետր բարձրություն ունեցող Կիլաուեա հրաբուխը համարվում է աշխարհում ամենավտանգավորներից։