Նրա տեսախցիկը նկարել է հրեշտակին, որ երկնքից էր իջնում․ այս դեպքը միայն ամրացրել է տղամարդու հավատը


03:00 , 18 մայիս, 2018

Այս պատմության իրական լինելն արդեն հասցրել է հաստատել տեղի քահանան, սակայն սոցկայքերի օգտատերերը շարունակում են կասկածել։ Հրշեջ Գլեն Տորմանի անվտանգության տեսախցիկը գիշերը տեսագրել է երկնքից իջնող հրեշտակի՝ սուրը ձեռքին։ Տղամարդը լուսանկարն ուղարկել է իր կնոջն ու տեղի քահանային։ 

Վերջինս հաստատել է այն փաստը, որ դա հրեշտակ է։ Հրշեջն ասում է, որ ինքն ու ընտանիքը հաճախ են աղոթում և խնդրում հրեշտակներ ուղարկել իրենց պաշտպանելու համար, և այս դեպքը միայն ամրացրել է նրա հավատը։ Իսկ ահա շատերը, տեսնելով լուսանկարը, համարում են, որ դա միգուցե միջատ է, որն այդ պահին հայտնվել է տեսախցիկի օբյեկտիվի  առջև։