Պարզ միջոց, որ կօգնի հաղթահարել ցավն ու բացասական էմոցիաները


18:15 , 17 մայիս, 2018

Կյանքում լինում են պահեր, երբ պետք է արագ հաղթահարել հոգեկան ցավն ու շարժվել առաջ։ Կա մի պարզ միջոց, որ օգնում է վերափոխել բացասական էմոցիաները։

Երբ դուք ցավ եք զգում, 5 րոպե տրամադրեք ձեզ՝ բղավելու, լացելու, ջարդուփշուր անելու համար. բացասական էմոցիան զգացեք այնքան ինտենսիվ, որքան հնարավոր է, բայց ուղիղ 5 րոպե հետո դադար տվեք և ձեր տխրությունն օգտագործեք որպես ակտիվ գործունեության շարժառիթ։

Մեր բոլորի մոտ լինում են ժամանակներ, երբ տխրում ենք, խանդում, նախանձից խենթանում, կարոտում սիրելիներին, ընկնում դեպրեսիայի մեջ, երբ մեզ թվում է, որ աշխարհը կործանվում է։ Այս բոլոր զգացումները կարող են մարդուն այցելել ժամանակ առ ժամանակ, կարող են գալ նաև այն ժամանակ, երբ մենք ամենաքիչն էինք սպասում այդպիսի հարվածի։

Շատերը կարծում են, որ բացասական զգացումները կարելի է արհամարհել։ Փիլիսոփաներն ու հոգեբանները գլուխ են ջարդում այն հարցի վրա, թե ինչպես ազատվել բացասական էմոցիաներից։

Ճշմարտությունն այն է, որ առանց ցավի ուրախություն չի լինում։ Եթե մենք բոլորս ամեն ինչից միշտ գոհ լինեինք, կյանքը մեզ բավականին միապաղաղ կթվար։ Ոչ ոք ունակ չէր լինի ինչ-որ բան զգալու։

Իրականում անպայման չէ ունենալ բացարձակապես դրական մտքեր։ Դրական մտածողությունը մի կողմ է մղում ցավը, իսկ դա նշանակում է՝ մեր խնդիրն ավելի խորն է գնում մեր մեջ։

Եթե չաշխատեք բացասական էմոցիաների վրա, դրանք ամենուր կհետևեն ձեզ՝ թունավորելով ձեր կյանքը։