IQOS RUBY. տարբերվիր ոճային ընտրությամբ


18:00 , 17 մայիս, 2018

IQOS-ի հայ օգտագործողների համար «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը ներկայանում է IQOS RUBY նորությամբ: Գինեգույն IQOS, որը նաև կարող է գեղեցիկ աքսեսուար դառնալ ոճայինների համար:

Ինչպես iPhone-ի սիրահարների համար RED շարքը դարձավ յուրահատուկ, այնպես էլ IQOS օգտագործողները տարբերվելու հնարավորություն ունեն։

RUBY-ն կամ, ինչպես շատերը նշում են, գինեգույնն ընտրելիս ստեղծողները հաշվի են առել, որ այս գույնը և՛ պրակտիկ է, և՛ հարուստ, ուստի կարող է ազդեցիկ ակցենտ դառնալ ցանկացած կերպարի համար։ Այն կիրառելի է և՛ դասական, և՛ առօրյա ոճ նախընտրողների համար։

Իսկ ինչո՞ւ հենց գինեգույն։ Գինի խմելու մշակույթը վերջին տարիներին վերածնունդ է ապրում։ Լայն տարածում են գտել գինետները և տարատեսակ գինու փառատոնները։ Ինչպես աշխարհի շատ երկրներում, Երևանում էլ սկսել են անցկացնել «Գինու օրեր»։ Սա տարվա ամենամասշտաբային ու գեղեցիկ միջոցառումներից մեկն է, այնպես որ, գինեգույն IQOS–ը հայ սպառողի համար տեղին է, իսկ համադրությունը գինու հետ` շատ սազական։

IQOS RUBY-ն հասանելի է IQOS վաճառակետերում` Դալմա գարդեն մոլում, Հյուսիսային պողոտայում գտնվող «Պարմա» սուպերմարկետում, «ՍԱՍ ֆուդքորտում» և Կոմիտաս պողոտայի «Երևան սիթի»-ում:

Հայաստանում այն սահմանափակ քանակությամբ է, այնպես որ, IQOS RUBY ունենալու համար պետք է շտապել։

Նշենք, որ սարքը ոչ թե այրում է ծխախոտը, այլ տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու աստիճանը` հնարավորություն տալով վայելել թութունն առանց ծխի, մոխրի, ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։ Այսօր ամբողջ աշխարհում պայքարում են ծխելու դեմ։ Եւ այս պայմաններում, որպես ծխելու այլընտրանք չափահաս ծխողների համար, ստեղծվեց IQOS անունով նորարարական արտադրանքը, որը մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում և կարճ ժամանակում մեծ մասսայականություն ստացավ նաև Հայաստանում։