20:15 , 17 մայիս, 2018Օրեր առաջ ԱՄՆ-ի մի հեղինակավոր համալսարաններից մեկում ուսանող Լեթիթիա Չային ներկայացնում էր իր կատարած աշխատանքը, որի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Դասախոսի կողմից «ոչ կոռեկտ» արտահայտություններ հնչելուց հետո աղջիկը մերկացել է և բողոքի ակցիա արել։

Բանն այն է, որ դասախոսին ի սկզբանե դուր չէր եկել Լեթիթիայի հագուստը։ «Սկզբում դասախոսն ասաց՝ իսկապես կարծում ես, որ սա նորմալ հագո՞ւստ է։ Հետո էլ որոշեց, որ շորտերս շատ կարճ են և այդ մասին բարձրաձայնեց՝ հավելելով, որ իմ նպատակը ոչ թե այստեղ սովորելն ու կատարածս աշխատանքը ներկայացնելն է, այլ լսարանում գտնվող տղաների ուշադրությունը գրավելն ու նրանց հրապուրելը»,- պատմել է աղջիկը։

Երբ իր համակուրսեցիներից մի քանի տղա համաձայնել են ուսուցչի հետ, աղջիկ որոշել է հանել շորտերն ու վերնաշապիկը և դասը շարունակել այդ կերպ՝ ցույց տալու, որ արտաքինը բացարձակ կապ չունի իր այստեղ գտնվելու հետ, նա ընդամենը իր աշխատանքն է ներկայացնում։

Աղջկա և դասախոսի կռիվները շարունակվում են։ Դասախոսն ասել է, որ երբեք ոչ մեկի չի նախատել հագուկապի համար, ոչ էլ պարտադրել է հագնել այս կամ այն հագուստը։ Նրա պնդմամբ՝ աղջկա շորտերն իսկապես շատ կարճ էին, դրա համար էլ չի կարողացել իրեն զսպել և դիտողություն է արել։

Երբ դասախոսը ցանկացել է կապ հաստատել Լեթիթիայի մոր հետ, նա ասել է, որ իր մայրն ակտիվ ֆեմինիստ է և գիտնական, ով ուսումնասիրում է սեռերի միջև խտրականությունները ժամանակակից աշխարհում․․․
