15:27 , 10 ապրիլ, 2012
Բարև իմ շատ սիրելի ընթերցող: Որոշեցի գրել մի նյութի մասին, որը թեև շատ են քննարկում, սակայն ես կգրեմ այլ տեսանկյունից: Խոսքը ընտրությունների մասին է: Կանգ առեք, չմտածեք, թե հիմա կսկսեմ բողոքել և այս կամ այն թեկնածուին կմեղադրեմ: Ո´չ, կանեմ հակառակը:
Գիտե՞ք ես ինչքան շատ եմ սիրում ընտրություննրը, թեև ես դեռ ընտրելու իրավունք չունեմ, սակայն միևնույն է, ես էլի սիրում եմ ընտրությունները, մանավանդ այս մի քանի լարված օրերը: Ասեմ, թե ինչու եմ սիրում: Երբ ընտրություններ են լինում Հանրապետությունում, երկիրը կարեծես սկսվում է բարեկարգվել, ժողովուրդ այդ ժամանակահատվածում կարծես, թե սկսում է հարստանալ, այո´, դուք ճիշտ կադրացիք և հասկացաք: Ընտրությունների ժամանակ Հանրաետությունը նմանվում է իր նմանը չունեցող երկրի: Հանկարծ բոլոր պատգամավորները, թեկածուները սկսում են չափից դուրս բարիանալ, այնքան են բարի լինում, որ իրենց գումարը ծախսում են ժողովրդի համար: Բոլորը հեռուստաեթերներով այնպիսի լավ խոսքեր են ասում, այնպիսի լավ խոստումներ են տալիս, որ ինձ թվում է, թե գտնվում եմ դրախտում, իսկ այդ թեկնածուները ասես դրախտի միջի հրեշտակներն են, <<աստծու>> կողմից ուղարկված: Եվ ահա նման հատկանիշներ ունեցող մարդկանց ինչպե՞ս կարելի է չընտրել, ինչպե՞ս կարելի է չսիրել, ինչպե՞ս կարելի է չհավատալ: Պարզապես նրանք չափից դուրս շատ են, և շփոթվում ես, քանի-որ բոլորն էլ լավն են: Ահա նրանցից մի քանիսը, պարզապես բոլորի նկարները չկարողացա տեղադրել, բայց մեկ է, բոլորն էլ լավն են:

