7 բան, որոնք խանգարում են ձեզ լավ քնել


17:00 , 17 մայիս, 2018

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում առնվազն 60 միլիոն մարդ տառապում է անքնությամբ կամ քնի հետ կապված այլ խնդիրներ ունի։ Եթե խնդիրը լուրջ է, ապա միանշանակ պետք է հնարավորինս շուտ դիմել մասնագետի, իսկ եթե ընդամենը ժամանակ առ ժամանակ չեք կարողանում քնել, ապա ուշադրություն դարձրեք ձեր առօրյա կյանքին և սովորություններին, որոնք էապես ազդում են ձեր քնի վրա։

Ահա մի քանի պատճառ, թե ինչու չեք կարողանում հանգիստ քնել։

Ուշ ժամի մարզվելը

Անկանոն գրաֆիկ ունենալն ու ամեն օր տարբեր ժամի քնել-արթնանալը

Ալկոհոլային ըմպելիքները չարաշահելը

Որոշ տեսակի հակաբիոտիկներն ու հակաալերգիկ դեղերն ուշ ժամի ընդունելը

Անգամ անկողնում հեռախոսով զբաղվելը

Քնելուց առաջ շատ ջուր ըմպելը

Քնելուց 3-4 ժամ առաջ ճարպոտ, յուղոտ և կծու ուտելիք ուտելը