Սիրո՞ւմ եք պատռված տաբատներ․ այս աղջիկները լուրջ այրվածքներ են ստացել հենց դրանց պատճառով (Photo)


19:00 , 17 մայիս, 2018

Արևոտ եղանակին տանից դուրս գալուց առաջ սովորաբար արևից պաշտպանող քսուք ենք քսում դեմքին, ձեռքերին և ուսերին, բայց ոչ ոտքերին։ Բայց արի ու տես, որ ոտքերն էլ պակաս կարևոր չեն։

Վերջին տարիներին բավականին տարածված են դարձել ճղճղված ջինսե տաբատները, ու հենց դրանք կրելիս առանց արևապաշտպան քսուքի լինելն էլ բարդ խնդիրների առաջ է կանգնեցրել այս մարդկանց։

Բազմաթիվ աղջիկներ անգամ լուրջ այրվածքներ են ստացել և բժշկական օգնության դիմել։