10:40 , 17 մայիս, 2018Armsport.am-ը գրում է.
Մայիսի 16-ին կայացել է նաև Հայաստանի Գավաթի 2017-18թթ.խաղարկության եզրափակիչը Մ14 տարիքային խմբում, որտեղ «Շիրակ-1-04» 1:0 հաշվով առավելության է հասել «Գանձասար-Երևան-04» թիմի նկատմամբ։
Այս մասին հայտնում է «Շիրակի» մամուլի քարտուղարությունը:
Գյումրիի թիմի կազմում միակ ու հաղթական գոլը հեղինակել է Վազգեն Հովհաննիսյանը:
Նշվում է` «Շիրակ-1-04» թիմի գլխավոր մարզիչն է Արտակ Ադամյանը:
