06:15 , 18 մայիս, 2018ԱՄՆ-ից 32-ամյա մի կին ապրիլի 26-ին մահացել է, քանի որ հրաժարվել է բուժվել քաղցկեղի դեմ: Սակայն մինչ մահանալը կինը կյանք է տվել երկվորյակների:

2011 թ. Դանիել Դիկի մոտ բժիշկները մաշկային քաղցկեղ հայտնաբերեցին: Դրանից հետո կինը բուժվեց, և 2015-ին ծնվեց նրա առաջնեկը:
Երկու տարի անց կինը նորից հղիացավ․ այս անգամ նա երկվորյակի էր սպասում: Հղիության ժամանակ Դանիելը տարօրինակ նախանշաներ էր նկատում:

Հղիության հինգերորդ ամսում կնոջ վիճակն ավելի վատացավ: Նրան տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկները հեռացրին ուղեղի մետաստազը:
Դանիելին առաջարկեցին անմիջապես անցնել ճառագայթային բուժման: Բժիշկները կնոջն ասացին, որ այս բուժումը նրա կյանքը կերկարացնի 5 տարով, սակայն պտղի համար դա վտանգավոր է: Կինը որոշեց բուժումը հետաձգել:

Հուլիսին նա երկվորյակ ունեցավ և սկսեց բուժվել, սակայն հիվանդությունը շատ էր խորացել: 10 ամիս անց Դանիելը մահացավ: Կնոջ մահվան լուրը հայտնեցին GoFundMe-ին, որտեղ և նրա բուժման համար գումար էր հավաքվում: