Ինչո՞վ է օգտակար բանանը աթերոսկլերոզով տառապող մարդկանց համար


11:15 , 17 մայիս, 2018

Բանանի օգտագործումը պաշտպանում է աթերոսկլերոզի զարգացումից, որը սրտանոթային համակարգի հիվանդությունների գլխավոր հարուցիչն է։ Ամերիկյան գիտնականների խումբը եզրակացության է եկել, որ բանանի օգտագործումը, որը կալիումի բարձր պարունակությամբ մթերք է համարվում, թույլ է տալիս կանխարգելել աթերոսկլերոզային վահանիկների կուտակումը անոթներում և երակներում։ Բացի բանանից` պաթոլոգիայի զարգացումը կարելի է զգալիորեն նվազեցնել՝ կանոնավոր կերպով ավոկադո, ձմերուկ, լոբազգիներ և կարտոֆիլ օգտագործելով։