07:45 , 18 մայիս, 2018Շատերին հայտնի The Weeknd-ը շատ հետաքրքիր կենսագրություն ունի: Նա աշխարհին հայտնի է The Weeknd բեմական կեղծանվամբ: Նրա իրական անունն է Էյբլ Տեսֆայե, ծնվել է 1990 թ. փետրվարի 16-ին Կանադայում: Առաջին անգամ աշխարհին է ներկայացել 2010 թ. YouTube-ում ներբեռնած մի քանի երգերի շնորհիվ, իսկ արդեն 2011 թ. թողարկել է միքսթեյփ: Նրա երկու՝ Can not feel my face և The hills սինգլները գլխավորել են Bilboard Hot 100 հիթ շքերթը:

Էյբլն ընտանիքի միակ երեխան է: Ծնողները Եթովպիայից տեղափոխվել են Կանադա 1980-ականներին, սակայն ընտանիքն ամբողջական չի եղել: Էյբլին մեծացրել է մայրը շատ մեծ դժվարությամբ՝ միանգամից տարբեր տեսակի աշխատանքներ կատարելով:

Էյբլը և Բելլա Հադիդը սկսել են շփվել 2015 թ․-ին: Զույգին առաջին անգամ տեսել են Coachella ֆեստիվալի ժամանակ: Կես տարի անց հայտնի դարձավ, որ զույգը որոշել է բաժանվել:

2017 թ. հունվարին հայտնի դարձավ Էյբլի և Սելենա Գոմեսի սիրային հարաբերությունների մասին: Սակայն այս հարաբերություններն էլ նախկինի նման երկար չտևեցին, և այդ թվի աշնանը պաշտոնապես հաստատվեց նրանց բաժանման լուրը:

