Մինչ մայրիկին ամուսնության առաջարկություն էին անում, որդին իջեցրեց տաբատը, ու տեղի ունեցավ անսպասելին (Video)


08:00 , 17 մայիս, 2018

33-ամյա Քևին Պշիտուլան ամուսնության առաջարկություն էր անում Ալիսա Անտերին: Բայց ահա հենց այն պահին, երբ տղամարդը ծնկի եկավ սիրելի կնոջ առաջ, վերջինիս 3-ամյա որդին իջեցրեց տաբատը։ Մինչ զույգը երջանիկ համբուրվում էր ու գրկախառնվում, տղան կարիքներն էր հոգում։ Այդ տեսանյութը միանգամից հայտնի դարձավ համացանցում։ Ինչպես կարելի է հասկանալ, փոքրիկին դեռ չեն հետաքրքրում իր մայրիկի սիրային հարցերը, այնպես որ, նա որոշեց միզել հենց նշանադրության պահին։ Իսկ ահա մայրիկը միանգամից չնկատեց դա։

Տեսանյութը 56,000 դիտում էր հավաքել, մինչև Facebook-ը ջնջեց այն։ Իսկ ահա տղայի մայրիկը խոստովանում է, որ դեռ չի կարողանում նրան սովորեցնել միզել համապատասխան վայրում։ Տղան մի քանի անգամ կարիքները հոգացել է տան բակում, պաղպաղակի խանութի մոտ, խաղահրապարակում։ Ի հեճուկս տեղի ունեցած զվարճալի, բայց նաև ամոթալի իրավիճակին` զույգն, այնուամենայնիվ, զբաղված է պասակադրության հարցերով։