Գեղեցկության սրահ, ուր տղամարդիկ հարդարում են կանանց վարսերը կիսամերկ վիճակում


02:30 , 17 մայիս, 2018

Թայլանդում վերջերս բացվել է գեղեցկության սրահ, որի գլխավոր յուրահատկությունը կիսամերկ վարսահարդարներն են։ Sutteerak գեղեցկության սրահը կարճ ժամանակ է, ինչ գործում է, սակայն արդեն հասցրել է մեծ քննարկումների և մեկնաբանությունների արժանանալ։

Իրականում լուսանկարներն ու պաստառները, ուր կիսամերկ տղամարդիկ հարդարում են կանանց վարսերը, նախատեսված էին միայն գովազդի համար։ Իսկ ահա տղամարդիկ ուղղակի մոդելներ էին, որոնք հրավիրվել էին մասնակցելու սրահի բացմանը։