ԱՄՆ-ում տղամարդը մահացել է էլեկտրոնային ծխախոտի պայթյունից


23:00 , 16 մայիս, 2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 38-ամյա տղամարդը մահացել է էլեկտրոնային ծխախոտի պայթյունից՝ տեղեկացնում է CNN-ը:

Տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել են ահազանգի արդյունքում դեպքի վայր ժամանած հրշեջները: Նրա դեմքը վնասված է եղել, և ողջ մարմինը այրվածքներ է ունեցել: