Թանկարժեք ավտոմեքենաներով տղամարդիկ չեն գրավում կանանց


22:00 , 16 մայիս, 2018

Թանկարժեք ավտոմեքենաներով երթևեկող տղամարդիկ, որոնք ի ցույց են դնում իրենց հարստությունը, լուրջ հարաբերությունների ձգտող կանանց ավելի քիչ են հետաքրքրում:

Այդպիսի եզրակացություն կատարել են Նյու Յորք նահանգի Բուֆալոյի համալսարանի գիտնականները այն բանից հետո, երբ վերլուծության են ենթարկել անանուն հարցման ավելի քան 375 պատասխաններ:

Հարցման ժամանակ կանանց խնդրել են պատկերացնել երկու խմբի պատկանող տղամարդկանց՝ սովորական և թանկարժեք մեքենաներ ունեցող, և պատմել նրանց բնավորության մասին:

Հարցման արդյունքում պարզվել է, որ ճոխ մեքենաներով տղամարդիկ կանանց կանանց անվստահություն են ներշնչում և սեքսուալ տեսանկյունից թափթփված են թվում: