Ինքս ինձ վրա զարմացած եմ․ արդեն 3 օր շարունակ պատրաստում եմ այս կարկանդակներից և համից չեմ կշտանում


20:45 , 16 մայիս, 2018

Սովորաբար շոռակարկանդակը (բառացի անգլերենից թարգմանած նշանակում է  «պանրային կարկանդակ») պատրաստվում է փափուկ սերուցքային պանրով և մրգերով, շոկոլադով կամ այլ ցանկացած բաղադրիչով։ Տիպիկ  շոռակարկանդակը տարբերվում է ոչ միայն հրաշալի համով, այլ նաև նրանով, որ այն պարզապես հալում է բերանում։

Ստորև ներկայացված շոռակարկանդակը  պատրաստվում է կաթնաշոռով և բանանով։ Այն շատ համեղ է։

Բաղադրիչներ՝

Պատրաստումը՝

Բանանը մանրացրեք, ինչպես պյուրեն (հարմար է այս ամենը անել բլենդերի օգնությամբ, սակայն կարելի է և պարզապես տրորելով)։
Կաթնաշոռին ավելացնում ենք ալյուր և ձու, որից հետո խառնում մինչև միատարր զանգված ստանալը։

Խառնել կաթնաշոռի և բանանի զանգվածի հետ, որից հետո դնել ստացված խմորը թխելու ֆորմաների մեջ։
Թխել 20 րոպե 180 աստիճանի տակ։ Երբ արդեն պատրաստ լինի, կնկատեք կարմրած ծայրերը։
Պատրաստ շոռակարկանդակը կարելի է զարդարել վերևում քսելով կրեմ կամ լցնել սիրելի քաղցր սոուսը։