Ձուն պատառաքաղով հարում ենք և ավելացնում ջուրը:

Ավելացնում ենք քացախն ու խառնում (5% քացախի դեպքում կարելի է վերցնել 3 գդալ): Լցնում ենք աղն ու խառնում, մինչև աղի բյուրեղները լուծվեն:

Աստիճանաբար լցնում ենք մաղած ալյուրն ու միաժամանակ գդալով խառնում:

Հունցում ենք համասեռ, բավական պինդ խմոր: Կարելի է այն մի քանի անգամ ծեծել սեղանի վրա: Խմորը պետք է թեթևակի կպչի ձեռքերին:

Ստացված խմորը գնդում ենք: Փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ, որպեսզի երեսը չչորանա, թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ:
Խմորը սենյակային ջերմաստիճանում պետք է երկար ժամանակ մնա, որպեսզի սոսնձանյութն ակտիվանա, ու խմորը դառնա առաձգական: Հետո խմորը 30 րոպե պահում ենք սառնարանում, որպեսզի խմորի ու կարագի ջերմաստիճանները հավասարվեն:

Սառեցրած կարագը խառնում ենք 40 գ ալյուրի հետ: Ստացված համասեռ զանգվածին 2 սմ հաստությամբ ուղղանկյան տեսք ենք տալիս: 20-30 րոպեով դնում ենք սառնարան: Կարելի է սառնարան դնել խմորի հետ միասին ու միասին էլ հանել սառնարանից:

Խմորի գունդը դանակով խաչաձև կտրում ենք և գրտնակում:

Պետք է մեջտեղի մասը եզրերից հաստ լինի:

Ստացված շերտի կենտրոնում դնում ենք կարագի ու ալյուրի սառած խառնուրդը:

Ծածկում ենք խմորով, եզրերը ծրարի նման կամ հարմար այլ ձևով վրա բերում ու ամրացնում:

Այնուհետև այսպես վրա բերում:

Դնում ենք ալյուրով պատված սեղանին, կենտրոնից դեպի եզրեր զգուշությամբ գրտնակում: Պետք է ստացվի 1 սմ հաստությամբ ուղղանկյուն շերտ:

Երկու ծայրերը կենտրոնում վրա ենք բերում՝ մեջտեղում նեղ լուսանցք թողնելով:

Հետո աջ եզրը դնում ենք ձախի վրա, որպեսզի եզրերը հավասար նստեն իրար վրա:

Խմորը 20 րոպեով դնում ենք սառնարան: Դրանից հետո գրտնակելու գործընթացը 3 անգամ կրկնում ենք:
