Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


10:26 , 16 մայիս, 2018

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է.
«Շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած ընտրությունների կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ մեր երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը՝ ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը:
Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:
Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին»: