«Խելացի քաղաքները» կարող են վտանգավոր լինել․ գիտնականներ


19:30 , 15 մայիս, 2018

Պարզվել է, որ, բացի «խելացի» սմարթֆոններից, գոյություն ունեն նաև «խելացի» քաղաքներ, որոնք առավելությունների հետ մեկտեղ նաև մի շարք թերություններ ունեն։

Ներկայում Եվրոպայի շատ խոշոր քաղաքներ պայքարում են Smart City վարկանիշային աղյուսակում պատվավոր հորիզոնականի համար՝ օրեցօր նոր ինովացիաներ ներդնելով։ Օրինակ՝ Սեուլում «խելացի աղբարկղեր են» տեղադրվել, որոնք ազդանշանների միջոցով տեղեկացնում են, որ լցվել են։ Իսկ Ամստերդամում էլեկտրոնային հավելվածների շնորհիվ վատ տեսություն ունեցող մարդիկ ազատ տեղաշարժվում են։

Գիտնականների կարծիքով՝ էլեկտրոնային դևայսներից մարդկանց կախվածությունը սպառնում է անձնական կյանք ներխուժմամբ։ Իսկ, այսպես կոչված, «էլեկտրոնային դարձած քաղաքների» անվտանգությունը սպառնալիքի տակ է․ չէ՞ որ ցանցահենը կարող է կոտրել ցանկացած ծածկագիր և ֆինանսներին, ինչպես նաև այլ աղբյուրներին հասանելիություն ստանալ։