09:42 , 10 մայիս, 2013Գուանահուատոյի (Մեքսիկա) ամենահայտնի տեսարժան վայրը Մումիաների թանգարանն է, տեղակայված է քաղաքային գերեզմանատան մոտ: Թանգարանում տեղադրված մումիաների հավաքածուն բնական մումիաֆիկացված նմուշներ են, որոնք հարեւան գերեզմանատնից են:
Թանգարանում ընդամենը 111 մումիա կա (դրանց մեծ մասը կանայք են, կան նաեւ մի քանի տղամարդ եւ 20 երեխա), բայց 111-ից միայն 59 են դրված ցուցադրության: Համարյա բոլորը հասարակ մարդիկ են եղել (հանքագործներ, ֆերմերներ), մահացել են 1850 մինչեւ 1950 թթ. ընկած ժամանակահատվածում: Թանգարանում երեխաների որոշ մումիաներ համարվում են աշխարհում ամենափոքր մումիաները: Կա նաեւ ծնունդի կամ աբորտի ժամանակ մահացած կնոջ մումիա (չորացած ընկերքի հետ միասին):
Գուանահուատոյի մումիաների հավաքածուն ամենամեծն է համարվում Արեւմտյան կիսագնդում:
Ուշադրություն.
1. Այս տեսանյութը բլոգում դիտելու համար տարիքային սահմանափակում է դրվել: Դուք կարող եք դիտել այս տեսանյութը, եթե ձեր տարիքը 18+ բարձր է:
2. Ձեր 18 տարին լրացել է եւ այնուամենայնիվ ցանկանում եք դիտել:
Սեղմելով «տեսնել ավելին» կամ եթե վերնագրի վրա եք սեղմել եւ հայտնվել http://blog.lurerarm.asia/2013/05/blog-post_10.html էջում, դուք այդպիսով հաստատում եք, որ չափահաս եք, եւ ձեր տարիքը 18-ից բարձր է.