Թքած ունեմ հաղթանակի համար բաժակ բարձրացրած յուրաքանչյուր սպայի ու չինովնիկի վրա


09:28 , 10 մայիս, 2013

Չեմ վախենում ասել. այո, ես թքած ունեմ այսօր հաղթանակի համար բաժակ բարձրացրած յուրաքանչյուր սպայի ու չինովնիկի վրա, դուք արժանի չեք ոչ հաղթանակի կենաց խմելուն, ոչ էլ ազատ, անկախ պետություն ունենալուն: 
Գիտեք ինչո՞ւ, որովհետև հերոսների շիրիմները հանգիստ չեն ննջում, որովհետև իրենց երեխաները քաղցած են, որովհետև իրենց տները կիսախարխուլ են, որովհետև իրենց արյունով կերտած հայրենիքը մատնված է սովի ու անտերության: 
Ես թքած ունեմ յուրաքանչյուր շնորհավորհանքի ու տոնախմբության վրա, որովհետև կռված ու արյուն տված տղաները հացի ու դեղի գումար չունեն, իսկ հաստագլուխները յաշիկներով Եռաբլուրում կլոունադա են խաղում: 
Եվ վերջապես թքած ունեմ բոլորիդ վրա, երբ հաղթանակներն եք իմ ու քո անում և մի քանի թուլափայով հայրենիք ու պետություն ուրանում...
Հ.Գ. Չմոռանամ... Այն սողունները, որոնք վայնասուն են բարձրացնում, թե նախագահ Տեր-Պետրոսյանը ոչ միայն դեմ է եղել, այլեւ նրանից գաղտնի են ազատագրել Շուշին, չմոռանան նշել նաև, որ իրենց մայրերն էլ իրենց պապաներից գաղտնի են լույս աշխարհ բերել իրենց: