Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ


15:40 , 15 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Փարիզում կայացել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ. հայտնում է АПА-ն:

 «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտությունը և Հայաստանի վերջին իրադարձությունները: Ադրբեջանը հավատարիմ է առարկայական բանակցություններին` ուղղված հակամարտության շուտափույթ կարգավորմանը»,- գրել է իր թվիթերյան էջում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: