Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է


13:45 , 15 մայիս, 2018
Թուրքիան հայտարարել է եռօրյա ազգային սգի օր՝ ի նշան հարգանքի Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից սպանված 55 պաղեստինցիների: Թուրքիան ետ է կանչել Վաշինգոտոնում և Թել Ավիվում Անկարայի դեսպաններին խորհրդակցության համար: 
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է, նա նաև պնդել է, որ մայիսի 14-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է: