Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Անդրեյ Սիմոնյանին


11:50 , 15 մայիս, 2018

Araratnews.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրեյ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից։

«Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի առաջարկությունը.

Անդրեյ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։