Բաղադրամասեր
-
Թարմ ելակ
-
Օսլայով եւ վանիլինով խառնուրդ-թանձրացուցիչ – 100 գ
-
Կաթ – 1.5 բաժակ
-
Սառը դառը սուրճ – 2 բաժակ
-
Մասկարպոնե պանիր – 225 գ
-
Սավոյարդի թխվածքաբլիթ – 85 գ
-
Հարած սերուցք – 2 բաժակ
-
Սառը շոկոլադ – 170 գ
Պատրաստման եղանակը
-
Ելակը մաքրելուց և լվանալուց հետո հարկավոր է այն սկավառակի պես կտրատել, ընդ որում՝ զարդարելու համար պետք է մեկ ելակը ամբողջական թողնել։
-
Դառը շոկոլադն անհրաժեշտ է քերիչով անցկացնել։
-
Հաջորդ քայլով օսլայով և վանիլինով խառնուրդ-թանձրացուցիչը պետք է տարրալուծել սառը կաթի մեջ և մի քանի րոպե թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, իսկ հետո 5 րոպե դնել սառնարանում։
-
Ստացված զանգվածն անհրաժեշտ է խառնել սերուցքի և հարած մասկարպոնե պանրի հետ (պանիրը պետք է հարել այնքան, որ կրեմի նման զանգված ստացվի), այնուհետև հարկավոր է ավելացնել երկու ճաշի գդալ սառը սուրճ։
-
Պատրաստման հաջորդ փուլում սավոյարդի թխվածքաբլիթների մեկ երրորդը պետք է ընկղմել սուրճի մնացած զանգվածի մեջ և գեղեցիկ դասավորել աղցանամանի կամ այլ համապատասխան տարայի մեջ։
-
Թխվածքաբլիթների մակերեսին պետք է լցնել կտրատած ելակի մեկ երրորդը, որից հետո մի քիչ քերած շոկոլադ շաղ տալ, իսկ վերջում լցնել մասկարպոնե պանրի զանգվածի մեկ երրորդը։
-
Այս բոլոր գործողությունները ևս երկու անգամ կատարելուց հետո տիրամիսուն պատրաստ է։ Կարելի է արդեն զարդարել այն ելակով և քերած շոկոլադի մնացած զանգվածով։