Ցեխ մի շպրտեք ազատամարտիկի վրա


22:40 , 9 մայիս, 2013

Այսօր տարբեր ԶԼՄ-ներով սկսել են տարածել Միքայելյան Սասունի հարցազրույցը ինչ-որ լրագրողի հետ հետևյալ վերտառությամբ՝ «Փոշմանե՞լ է. Սասունը եղել է եւ կմնա Սերժ Սարգսյանի մարտական ընկերը », որով փորձեր են անում այդ մարդուն նույնպես հեղինակազրկել: Չի կարելի, հարգելիներս, մի քանի դիտում ապահովելու համար ցեխ մի´ շպրտեք ազատամարտիկի վրա, որևէ մեկդ գնացեք Հրազդան և տեսեք՝ կա՞ մարդ, որ այդ քաղաքում նրանից շատ հարգանք ու սեր է վայելում:Մի օրինակ ասեմ՝ ՀԱԿ ակտիվիստ Առաքելյան Տիգրանի (որն իր կյանքից 6 տարի նվիրեց իր կուսակցությանը) հոր թաղմանը չտեսա ՀԱԿ-ի վերնախավից ոչ մեկի, չէին եկել նույնիսկ Տիգրանի դասընկերները (դե եթե հանկարծ իշխանափոխություն եղած լիներ, Տիգրանն էլ մի լավ գործի անցած լիներ, երևի դասարանցիները մեծ ծաղկեպսակով ու կազմակերպված հավաքով կգային), սկզբից մինչև վերջ Տիգրանի կողքին կանգնած է եղել միայն Միքայելյան Սասունը: Մարդկային արժեքներից մի քիչ զգույշ խոսեք: