Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Իրանի հետ գործարքի շուրջ


23:30 , 14 մայիս, 2018
Aysor.am-ը գրում է.
Եվրամիությունն ԱՄՆ-ի իշխանությունների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային գործարքին առնչվող իրադրության շուրջ, որից դուրս գալու մասին որոշումը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին  Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, փոխանցում է ТАСС-ը:
 
«Ես կարող եմ հաստատել, որ մենք նաև շփումներ ենք անցկացնում ամերիկացի գործընկերների հետ», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Բրյուսելը Վաշինգտոնի հետ բանակցություններ վարում է արդյոք Իրանի վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունից հետո:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։