ЕрМИ-ն ու «Նոր հայերը» տոնեցին հայկական КВН-ի 20 ամյակը (180 ֆոտո. ետնաբեմ և համերգ)


23:04 , 9 մայիս, 2013

КВН это не игра, а образ жизни 

ArmStar.am-ը պարբերաբար անդրադարձել է Հայաստանի КВН-ի ասոցիացիայի հիմնադրման 20 ամյակին նվիրված միջոցառմանը: Եվ երեկ` մայիսի 8-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երկար սպասված շոու-համերգը:  

Մեկ բեմում էին հայկական КВН-ի հիմնադիրները` լեգենդար թիմեր «ЕрМИ»-ն ու «Նոր հայերը», ինչպես նաև նրանց շնորհավորելու եկած բազմաթիվ հյուրեր: 

Երեկոյի բացումն արեց ՈՒՀԱ հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը, ում` «Мы начинаем КВН» խոսքով տրվեց միջոցառման սկիզբը: Այնուհետ ելույթ ունեցան КВН-ի հայկական լիգայի տարբեր տարիների մասնակից թիմերը` «Шок», «Виртуозы Еревана», Կոնսերվատորիայի թիմը` հայտնի որպես ամենաինտելիգենտ թիմ, ինչպես նաև նոր սերնդի երիտասարդ թիմեր: 

Շնորհավորելու էին եկել նաև «Comedy Club»-ից Սեմյոն Սլեպակովը, Թբիլիսիի պետական համալսարանի ТГУ թիմը: Հատկանշական է, որ, ինչպես գիտենք, «ЕрМИ»-ն իր առաջին պաշտոնական խաղը անցկացրել է 1991 թվականի փառատոնին Տյումեն քաղաքում, երեկ Երևան էիր ժամանել ՈՒՀԱ բարձրագույն լիգայի այս խաղաշրջանի մասնակից Տյումեն քաղաքի «Союз» թիմը, ովքեր իրեն ելույթով հիացրին հայ հանդիսատեսին:

Շարունակությունը՝ այստեղ