Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է երեխա ունենալ


22:00 , 14 մայիս, 2018

Ջենիֆեր Էնիսթոնի մտերիմ ընկերը պատմել է աստղի անձնական կյանքի մասին։ Տղամարդը նաև հաստատել է շրջանառվող լուրերը՝ դերասանուհին և նրա նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը միասին են։

Սակայն հանրությունը կասկածում է, որ զույգը միասին է, քանի որ վերջերս Բրեդ Փիթին բոլորովին այլ կնոջ հետ են նկատում, իսկ Էնիսթոնը հայտարարել է, որ միայնակ է։ Սակայն Ջենիֆերի ընկերոջ խոսքով՝ զույգը նման կերպ փորձում է թաքցնել հարաբերությունները։ Աղբյուրը նշում է, որ սիրահարները շատ երջանիկ են։ Հայտնի է, որ Փիթը Ջենիֆերին առաջարկել է երեխաներ ունենալ։