Google-ը սմարթֆոնի տեսախցիկով հագուստ փնտրելու գործառույթ է ստեղծել


20:00 , 14 մայիս, 2018

Google ընկերությունը ստեղծել է Style Much գործառույթը։ Գործառույթը, որը ծրագրվում է ներդնել Android բազայով սմարթֆոնների Google Assitant-ում և Google Photos-ում, I/O-ի օգնությամբ օգտատերերին թույլ կտա փնտրել իրերը, որոնք իրենց դուր են եկել։ Այն, տեսախցիկով օբյեկտները ցույց տալով, ձեզ թույլ կտա ճանաչել դրանց QR ծածկագրերը, կոնտակտային տեղեկություն ստանալ այցեքարտերից և այլն։ Իսկ երբ գտնեք ձեր ցանկալի իրը, օրինակ՝ զգեստը կամ կոշիկը, ձեզ կառաջարկեն նույնանման կամ նմանմատիպ մեկ այլ իր։ Իսկ հավանելու պարագայում դուք այն կարող եք ձեռք բերել Google գնումների միջոցով։