Femen-ի կիսամերկ ակտիվիստը Վատիկանում հրապարակայնորեն երեխային կրծքով է կերակրել


18:30 , 14 մայիս, 2018

Femen շարժման ակտիվիստը Վատիկանում Մայրերի օրվան նվիրված ակցիա է կազմակերպել։ Նա Հռոմի պապից պահանջել է ճանաչել երեխաներին ամենուր և ցանկացած ժամանակ կրծքով կերակրելու իգական սեռի իրավունքը։

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ակցիայի ժամանակ շարժման մասնակիցը՝ մարմնին Alma Mater (լատիներեն՝ կերակրող մայր) գրությամբ, երեխային կրծքով է կերակրել։

Նշվում է, որ իրավապահները ձերբակալել են բոլոր նրանց, որոնք փորձել են տեսագրել այս «ներկայացումը»։