07:15 , 15 մայիս, 2018Կուրտ Քոբեյնը մահացել է 1994թ.: Նա իր ողջ կարողությունը կտակել է իր փոքրիկ աղջկան, ով նրա մահվան ժամանակ 1 տարեկան էր: Աղջկա մանկությունն այդքան էլ հեշտ չի անցել: Երեխայի մորը մեկ անգամ չէ, որ փորձել են զրկել ծնողական իրավունքներից:
Ծնվել է օգոստոսի 18-ին 1992թ.: Նրան անվանել են շոտլանդական «Ֆրենսիս Մակի» խմբի պատվին:

Արդեն 25-ամյա աղջիկն այժմ նկարչությամբ է զբաղվում, սակայն կար ժամանակ, որ որպես մոդել էր հանդես գալիս: Նրան առաջարկել են նաև նկարահանվել «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմում, սակայն զբաղվածության պատճառով նա չի կարողացել մասնակցել նկարահանումներին:

Աղջկա կարողությունը գնահատվում է 170 մլն դոլար: Նա ժառանգել է հոր կարողության 37%-ը: Հայտնի է, որ գումարի կեսը ծախսել է շքեղ տուն գնելու վրա:

