10:39 , 14 մայիս, 2018
Երկու նոր արտաքին մարտահրավեր Հայաստանի կառավարության համար:
1․ Օրեր առաջ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման դեպքում նա միջուկային զենք ձեռք կբերի: Այս դեպքում Սաուդյան Արաբիան կդառնա Պակիստանից հետո երկրորդ միջուկային տերությունը, որ Հայաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված:
2․ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել եվրոպական այն երկրների դեմ, որոնք բիզնես ունեն Իրանի հետ: Ի դեպ՝ այդ երկրները ԱՄՆ դաշնակիցներն են: Հայաստանը նույնպես կարող է հայտնվել այդ պատժամիջոցների ցուցակում:
Գալիս են բարդ ժամանակներ: