10:16 , 14 մայիս, 2018Ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին Երևանում։
2005թ․-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
2009թ․-ին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը, ստանալով բակալավրի կոչում։
2011թ․-ին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով, ստնալով մագիստրոսի կոչում:
2014թ․-ին գերազանցությամբ ավարտել է լոնդոնյան Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։
2009-2013թթ․-ին աշխատել է Զարգացման հայկական բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
2010-2011թթ.-ին հիմնադրել և ղեկավարել է Իրիգեյթ ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։
2014-2016թթ.-ին աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, իրականացրել տեղադրում «Քոնթուր գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի կասկադ)։
2014թ.-ից հիմնադրել և ղեկավարում է «Սայբեր վիժըն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։
2017թ.-ին ԵԼՔ դաշինքի ցուցակով ընտրվել է որպես Երևան քաղաքի ավագանու անդամ:
2018թ. մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:
2016թ․-ին Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։