Թաթան, Արամեն, Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը և այլ աստղեր տոնական «Երգ երգոց»-ում


20:29 , 9 մայիս, 2013

Մայիսի 9-ին հայ ժողվուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը: 1992թ.-ի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի` Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Ի՞նչ իմանային Մայիսի 9–ի հերոսները, որ 47 տարի անց՝ 1992 թվականի այդ նույն օրը, իրենց որդիների որդիները հայոց հնամենի Արցախ աշխարհի անառիկ Շուշիի մատույցներում մի նոր Մայիս պիտի կերտեն: Եվ այսօր՝ մայիսի 9– ին, «Երգ երգոցի» տաղավարում նորից տոնական երեկո է՝ նվիրված փառապանծ եռատոնին՝ Հաղթանակի օր, Շուշիի ազատագրման օր և Արցախի բանակի կազմավորման օր:

Երգ երգոցի բեմում իսկական աստղային հրավառություն էր. երգեցին Արմեն Ադամյանը, Դավիթ Ամալյանը, Քրիստինե Պեպելյանը, Թաթան, Արամեն, Արսեն Գրիգորյանը, Ռուսլանը, Գրիգոր Կյոկչյանը, Երգի պետականի սաները, «Զորական» համույքը, Ներսիկ Իսպիրյանը, Լեյլա Սարիբեկյանը, Հայկոն:

Շարունակությունն՝ այստեղ