Նոր կառավարության կազմում պատահական մարդ գրեթե չկա


18:20 , 13 մայիս, 2018

Իսկ եթե լուրջ, հարգելի ընկերներ, ապա, մեր նոր Կառավարության կազմն ուշադիր ուսումնասիրելուց հետո, կարող եմ վստահ ասել, որ այնտեղ պատահական մարդ գրեթե չկա։ Անկախ տարիքից, սեռից և փորձի առկայությունից՝ բոլորն էլ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ շատ կոնկրետ գործերով աչքի են ընկել և, այո, այսօր իրավունք ունեին նախարար դառնալու հավակնություն ներկայացնել և ստանալ այդ պաշտոնները։ Իրենց օրակարգին և ձգտումներին համահունչ է ամեն ինչ։ Հիմա թերևս այսքանը։ Մնացածը ժամանակի ընթացքում ավելի հստակ կերևա։

P.S. Հիշու՞մ եք ժամանակին օրենքներ էին ընդունվում Հայաստանում։ Դե նրանք էլի, էն որ ասում էին, թե մեկա չի կիրառվելու։ Իբր թե Արևմուտքի աչքն էինք փակում։ Դե հիմա տեսեք, թե ոնց է ամեն ինչ կյանքի կոչվելու։