Մայիսի 14-ին նախատեսվում է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացման արարողությունը


12:40 , 13 մայիս, 2018
Մայիսի 14-ին նախատեսվում է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացման արարողությունը, որին ամերիկյան պատվիրակությունը ներկայացված է Պետքարտուղարի տեղակալի մակարդակով. Պատվիրակության կազմում, որը գլխավորում է Պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալլիվանը, ընդգրկվել են նախագահ Թրամփի դուստրը` Իվանկան և նրա ամուսինը` Դ. Թրամփի խորհրդական Քուշները, ով կարևոր դերակատարում ուներ Թրամփի` Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք հռչակելու հայտարարության հարցում, Ֆինանսների նախարարը, մի շարք կոնգրեսականներ. 
Ի դեպ, որոշ փորձագիտական գնահատականներով, Ջ. Քուշները կարող էր իր ավանդը ունենար նաև Թրամփի` Իրանի հետ միջուկային պայմանագրից Վաշինգտոնի դուրսգալու որոշման մեջ.