Ի՞նչ տեսք ուներ Մերլին Մոնրոն մինչ հայտնի դառնալը. աշխարհահռչակ մոդելի կյանքը՝ լուսանկարներով (Photo)


20:15 , 12 մայիս, 2018

Նորմա Ջին Մորտենսեն․ խուճուճ թխահեր մի աղջիկ, ով երբեք չէր պատկերացնում, որ կլինի ավելին, քան տնային տնտեսուհի։ Խոսքը մի աշխարհահռչակ դերասան, երգչուհի և մոդելի մասին է, ով ավելի հայտնի է Մերլին Մոնրո անվանմամբ։

Norma Jeane Mortenson Brunette

Մորտենսոնը ծնվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, 1926 թվականին։ Մայրը շիզոֆրենիայով էր տառապում, իսկ հոր մասին տեղեկություններ չկան։ 1934 թվականին, երբ խնդիրները նրա մոտ մոտ լրջացան, Մոտենսոնը դարձավ որբ՝ ժամանակավորապես ապրելով տարբեր հյուրընկալ ընտանիքներում։ 

Teenaged Norma Jeane Baker

Դաժան մանկություն ունենալուց հետո, ընդամենը 16 տարեկանում Նորմա Մոնտենսոնը ամուսնացավ։ Հենց այդ ժամանակ էլ նա կարծում էր, որ երբեք չի կարող ավել բան իրենից ներկայացնել, քան հասարակ տնային տնտեսուհի։ Չնայած՝ ամուսնու պնդմամբ նրանք իրար շատ էին սիրում, Նորման հետագայում խոստովանել է, որ միշտ ձանձրանում էր և իրականում զգացմունքներ էլ չուներ նրա հանդեպ։

Norma Jeane Wedding Day

Առաջին անգամ նրան նկատեց լուսանկարիչ Դևիդ Քոնովերը, ում առաջարկով Նորման սկսեց որպես մոդել աշխատել Blue Book մոդելային գործակալությունում։ Երկու տարի անց նա որոշեց ամբողջովին նվիրվել կարիերային՝ ետևում թողնելով ամուսնուն, ումից բաժանվեց։

Norma Jeane Postcard

Հենց այդ ժամանակ էլ նա իրեն նոր անուն կնքեց՝ Մերլին Մոնրո, որը հետագայում հիշվելու էր բոլորի կողմից։ Դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող է մարդն այսքան փոխել իր կյանքը, սակայն միանգամից համոզվում ես՝ տեսնելով Մերլին Մոնրոյի՝ մոդել դառնալուց առաջ արված լուսանկարները։

Norma Jeane Aunt Ana

Norma Jeane Marilyn Monroe

Norma Jeane Rowboat

Norma Jeane Outdoors

Norma Jeane 1944

Norma Jeane With Baby

Norma Jeane With Hornbill

Norma Jeane With Penguins