Գիտնականները բացատրել են, թե ինչպես է կարելի ուտել երեկոյան վեցից հետո և չգիրանալ


19:45 , 12 մայիս, 2018

Ալաբամայի համալսարանի գենետիկների և սննդաբանների իրականացրած հետազոտությունը կարող է փրկություն դառնալ նրանց համար, ովքեր ուզում են նիհարել, բայց չեն կարողանում սննդակարգին հետևել։ Հետազոտողները պարզել են, որ չափավոր յուղոտ սնունդ կարելի է օգտագործել ցանկացած քանակությամբ, իսկ սկսել ուտելը կարելի է գիշերվա երեքից։

Սնվելու նման սխեման թույլ է տալիս կարգավորել ցիրկադային ռիթմերը և օրգանիզմում կանոնավորել նյութափոխանակությունը։ Գիտնականները նշում են, որ նման սննդակարգը թույլ է տալիս կարգավորել հորմոնալ ֆոնը և նվազեցնել սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտադրությունը։