Կեցցե՛ մայիսի 9, կեցցե՜ հաղթական այս օրը: Ու կեցցեն բոլոր նրանք, ովքեր պարգևել են մեզ այդ հաղթանակները


18:44 , 9 մայիս, 2013

Այնպես է ստացվել, որ մեզ համար մայիսը դարձել է հաղթանակների ամիս: Իսկ այս օրը նշելու երեք պատճառ կա` նախ 68 տարի առաջ մայիսի 9-ին աշխարհը հաղթեց ֆաշիզմին, իսկ 21 տարի է անցել մեր պատմության ամենակարևոր ու որոշիչ հաղթանակից` Շուշիի ազատագրումից: Մայիսի 9-ը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հիմնադրման օրն է: Կեցցե՛ մայիսի 9, կեցցե՜ հաղթական այս օրը: Ու կեցցեն բոլոր նրանք, ովքեր պարգևել են մեզ այդ հաղթանակները: