Որտեղի՞ց է ծագել «Նիկոլի թիվ» արտահայտությունը


16:35 , 12 մայիս, 2018
Քչերը գիտեն, որ ժողովրդական լայն տարածում գտած «Նիկոլի թիվ»-ը 1837 թ․ հոկտեմբերի 2-ն է, երբ ռուսական ցար Նիկոլայ 1-ինն այցելեց ռուսական իշխանության տակ գտնվող Հայաստան։ Սա նույնիսկ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար այնքան մեծ իրադարձություն էր, որ ժողովրդական բանահյուսությունը ժամանակագրությունը կես կատակ բաժանեց մինչև Նիկոլայի այցելություն և նրանից հետո։ Ի դեպ՝ Նիկոլայ 1-ինը, այցելելով Վաղարշապատ, կաթողիկոս Հովհաննես Կարբեցու հետ փոքրիկ միջադեպից հետո վատ տրամադրությամբ հեռացավ՝ չմնալով նույնիսկ նախապես պլանավորված ճաշին։ Այդ միջադեպի մասին հետո առանձին կգրեմ։