Ձկնորսը զգաց, որ իրեն ինչ-որ մեկը հետևում է․ մի քանի վայրկյան անց նա հասկացավ, որ չի սխալվում (Video)


14:32 , 12 մայիս, 2018

Այս ձկնորսն արդեն բարձրացնում էր խարիսխը ափի մոտ նավարկելու համար, երբ հանկարծ զգաց, որ իր ետևում ինչ-որ մեկը կա։

Ինչպես պարզվեց, դա նրա երևակայության արդյունքը չէր և իսկապես նրա ետևում ինչ-որ բան էր կատարվում։ Այդ ամենը տղամարդը հասկացավ այն պահին, երբ ծովափիղը դուրս ցատկեց ջրից:

Կողքից այս ամենը շատ զվարճալի է թվում, սակայն կենդանին իր ակրոբատիկ շարժումներով քիչ էր մնում շրջեր փոքրիկ նավը։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ձկնորսը վախենում։ Նա անգամ պատրաստվել էր դիմակայելու կենդանու հարձակումներին։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև․