Դուք երբեւէ գործազուրկ եղե՞լ եք...


18:06 , 9 մայիս, 2013

Դուք երբեւէ գործազուրկ եղե՞լ եք... Ես քանի որ եղել եմ, ասեմ, որ ամենամեծ ինքնախաբեությունն այն է, որ նստում ու սպասում ես, որ քեզ գործ կառաջարկեն, կարծելով, թե բոլորը գիտեն, որ դու գործազուրկ ես... Բայց ոչ ոք ոչինչ չի առաջարկում նաեւ այն պարզ պատճառով, որ չգիտեն, որ դու գործազուրկ ես... Դանիացիները լավ բան են հնարել՝ ընկերություններից մեկը Կոպենհագենի հենց կենտրոնում տրամադրում է գործազուրկներին մի ցուցափեղկ, որի վրա գրված է՝ «ԳՈՐԾԱԶՈՒՐԿ»... Կարող եք գալ ու ժամերով նստել այստեղ՝ անցորդների դիմաց ու անել ինչ ուզում եք՝ կարող եք ընդհանրապես ոչինչ չանել, կամ բերել ձեր նոթբուկը եւ խաղեր խաղալ, գիրք կարդալ՝ հույս ունենալով, որ գործատուն ձեզ կնկատի.... Եթե աշխատանքի տեղավորվեք, պարզապես մի որոշ գումար կմուծեք այդ ընկերությանը... Ինձ թվում է՝ շատ լավ բան է, կարելի էր Երեւանում կիրառել...