«Հայաստանի բնակչության թիվը կրկնապատկելու միջոցը մեծ հայրենադարձությունն է». ՀՀ սփյուռքի նախարար


09:53 , 12 մայիս, 2018

«Հայաստանի բնակչության թիվը հնարավորինս կարճ ժամկետում կրկնապատկելու միջոցը մեծ հայրենադարձությունն է. անհրաժեշտ է Հայաստանը դարձնել բոլոր հայերի երկիր, այնպես, որ աշխարհի ցանկացած կետում գտնվող հայ իրեն նույնականացնի հայկական պետականության հետ և այն դիտարկի եթե ոչ իր, առնվազն իր սերունդների պոտենցիալ բնակավայր»։

Որպես ՀՀ սփյուռքի նախարար` իմ աշխատանքային առաջին իսկ օրվանից ինքնամոռաց ու ողջ եռանդով լծվելու եմ դեռևս մեկ տարի առաջ մեր նախընտրական ծրագրում տեղ գտած այս գաղափարը կյանքի կոչելու գործին։