«Ես նրան ծաղրում էի ժամադրությունների համար, բայց ահա նա ամուսնացավ, այն էլ՝ իմ ավարտական երեկոյի զգեստով»․ 70-ամյա տատիկի հարսանիքը


09:00 , 12 մայիս, 2018

70-ամյա Փենին և 74-ամյա Ռիչարդը ծանոթացել են համացանցի միջոցով։ Իրար առերես տեսնելուց կարճ ժամանակ անց նրանց մոտ սիրավեպ սկսվեց։ Զույգը ժամանակ չկորցրեց և որոշեց ամուսնանալ։ Հարսանիքի կազմակերպման հարցում օգնեց տիկնոջ թոռնուհին։ 

Աղջիկը երեկույթ կազմակերպեց տատիկի համար, զբաղվեց արարողության հարցերով և ուղեկցեց նրան եկեղեցի։ Բացի այդ՝ աղջիկը տատիկին նվիրեց իր ավարտական երեկոյի զգեստը, որն ուներ կրծքի հատվածում գրեթե թափանցիկ մաս և բավականին համարձակ կտրվածք։ Զգեստը շատ էր սազում տիկնոջը։ Թոռնուհին հրապարակել է լուսանկարները և գրառել․ «Տատիկս փախավ Վեգաս սիրեցյալից հետ, որին հանդիպել է օնլայն։ Ես նրան ծաղրում էի ժամադրությունների համար, իսկ ահա նա ամուսնացավ, այն էլ՝ իմ ավարտական երեկոյի զգեստով։ Այս կինն իմ լավագույն ընկերն է»։