Խելացի շունը հասկացավ՝ ինչ է առևտուրը և սկսեց «վճարել» իր ուտելիքի համար


05:00 , 12 մայիս, 2018

Պարզվում է, որ անգամ շները կարող են հասկանալ առևտրի և գումարային հարցերը։ Նեգրո անունով շունը, որ ապրում է Կոլումբիայի համալսարանի շրջակայքում, երկար ժամանակ հետևում էր, թե ինչպես են ուսանողները գնում իրենց ուտելիքը՝ փոխարենն ինչ-որ բան տալով։ Հետևողական շնիկը որոշեց նույն կերպ վարվել, բայց փողի փոխարեն նա վաճառողներին տվեց ծառի թուփ։ Վաճառողը չկարողացավ դիմակայել նման քայլին և շանը թխվածք տվեց։ Այդ օրից նա պարբերաբար հաճախում է տվյալ խանութ՝ գնվող մթերքի փոխարեն վճարելով ծառի տերևով։